Տիգրան Կիրակոսյանը նվաճեց Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը:
Մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում վանաձորցի մարզիկը 2:1 հաշվով առավելության հասավ ռուս Եվգենի Երյոմինի նկատմամբ:
Տիգրան Կիրակոսյանը երրորդ տարին անընդմեջ է հռչակվում Եվրոպայի չեմպիոն:
Մրցումային առաջին օրը բրոնզե մեդալակիր դարձան Հայաստանի ներկայացուցիչներ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո):
Սամբոյի Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 19 մարզիկով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում