21:32  ,  17 մայիսի, 2019

ՖԻԴԵ «Գրան պրիի». Լեւոն Արոնյանը մեկնարկեց պարտությամբ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պարտությամբ մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին փուլի մրցաշարում, որն անցկացվում է «նոկաուտ» համակարգով:

Մոսկվայում մեկնարկած մրցաշարի 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում հայ գրոսմայստերը սեւերով 72-րդ քայլում պարտվեց ռուս Յան Նեպոմնյաշչիին: Գրոսմայստերները կանցկացնեն 2 դասական պարտիա, եւ ոչ ոքի արդյունքի դեպքում պայքարը կշարունակվի թայ-բրեյքում՝ արագ եւ կայծակնային շախմատի կանոններով:

Մայիսի 18-ին անցկացվելիք երկրորդ պարտիայում Լեւոն Արոնյանը հանդես կգա սպիտակ ֆիգուրներով:

ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում