22:46  ,  17 մայիսի, 2019

Եվրո-2020․ Իսպանիայի հավաքականի կազմը

Հայտնի է Իսպանիայի հավաքականի կազմը, որը կպատրաստվի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին Ֆարերյան կղզիների եւ Շվեդիայի հավաքականների հետ։ Երեք տարի անց կազմ է վերադարձել կիսապաշտպան Սանտի Կասորլան, որը 10 վիրահատությունից հետո վերադարձավ եւ հաջող մրցաշրջան անցկացրեց «Վիլյառեալում»։

Դարպասապահներ․ Արիսաբալագա, Դե Խեա, Լոպես։

Պաշտպաններ․ Ալբա, Ռամոս, Լիորենտե, Կարվախալ, Էրմոսո, Մարտինես, Գայա։

Կիսապաշտպաններ․ Կասորլա, Պարեխո, Ռոդրի, Բուսկետս, Ռուիս, Նավաս, Ռոբերտո, Իսկո։

Հարձակվողներ․ Օյարսաբալ, Ռոդրիգո, Ասպաս, Մորատա, Ասենսիո։

Թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ընտանեկան խնդիրների պատճառով բաց կթողնի առաջիկա հանդիպումները։ Նրան կփոխարինի 49-ամյա Ռոբերտո Մորենոն, որը Լուիս Էնրիկեի օգնականն է։

Իսպանիայի հավաքականը հունիսի 7-ին կհյուրընկալվի Ֆարերյան կղզիներին, հունիսի 10-ին Շվեդիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում