23:15  ,  17 մայիսի, 2019

«Դերբի Քաունթիի» ֆուտբոլիստների եւ Լեմպարդի բուռն երեկոն բարում

Անգլիական «Դերբի Քաունթիի» ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ բարում են նշել Պրեմյեր լիգայի ուղեգրի համար փլեյ-օֆֆում խաղալու իրավունք նվաճելը։

The King's Head բարում «Դերբի Քաունթիի» ֆուտբոլիստները 2,8 հազար ֆունտ ստերլինգի հաշիվ են փակել։ Նրանք պատվիրել են 209 գավաթ գարեջուր, 75 շիշ  Jägermeister, 65 բաժակ Grey Goose օղի, 38 շիշ տեկիլա, 5 շիշ գինի։

Պրեմյեր լիգայի ուղեգրի համար «Դերբի Քաունթին» մայիսի 27-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կխաղա «Աստոն Վիլայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում