19:36  ,  17 մայիսի, 2019

Հռոմ. Նադալը խնդիրներ չունեցավ

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ թենիսի Հռոմի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 1 ժամ 39 րոպեում առավելության հասավ իր հայրենակից Ֆերնանդո Վերդասկոյի նկատմամբ՝ 6։4, 6։0։

Եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որը քառորդ եզրափակիչում պետք է խաղար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ, սակայն աշխարհի երրորդ ռակետը վնասվածքի պատճառով ավարտել է պայքարը Հռոմում։՛

Մեկ շաբաթ առաջ Նադալն ու Ցիցիպասը հանդիպել են Մադրիդի «Մասթերսում»։ Հաղթեց Ցիցիպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում