20:05  ,  17 մայիսի, 2019

Սիմեոնե. «Աթլետիկոյից» հեռացել են Տորեսը, Ֆորլանը, Ագուերոն, Գրիզմանը, եւ մենք դեռ կռվում ենք

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հեռանալը ակումբից։

«Միայն շնորհակալության խոսքեր ունեմ Գրիզմանին։ Մենք գիտեինք, որ նրա հեռանալը հնարավոր է։ Ես սովորել եմ չդատել մարդկանց։ Դա լրագրողների գործն է՝ ունենալ կարծիք։

Երբ առաջին պայմանագիրս էի կնքում «Աթլետիկոյի» հետ, չէի մտածում, որ ամեն ինչ անփոփոխ կմնա։ Ես իմացել եմ Խուանֆրանի, Ֆիլիպե Լուիսի, Դիեգո Գոդինի, Լյուկա Էրնանդեսի հեռանալու մասին։ Գրիզմանի մասին եւս գիտեի։ Բայց ես պայմանագիր եմ կնքել, քանի որ գիտեմ՝ «Աթլետիկոն» վեր է բոլորիցս։

Այստեղից հեռացել են Տորեսը, Ֆորլանը, Ագուերոն, Դիեգո Կոստան, հիմա էլ՝ Գրիզմանը, եւ մենք դեռ կռվում ենք։ Մենք կփնտրենք խաղացողի, որն ապագայում կդառնա Գրիզման»,– Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն։

49–ամյա Սիմեոնեն «Աթլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում