18:47  ,  17 մայիսի, 2019

Գվարդիոլա. Ես չեմ պատրաստվում տեղափոխվել «Յուվենտուս»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է լուրերը, թե ամռանը գլխավորելու է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը», որը պաշտոնանկ է անելու իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին։

«Բազմիցս կրկնել եմ, որ չեմ պատրաստվում տեղափոխվել «Յուվենտուս», չեմ պատրաստվում տեղափոխվել Իտալիա։ «Մանչեսթեր Սիթիում» ամեն ինչից գոհ եմ եւ հեռանալու մտադրություն չունեմ։ Հաջորդ մրցաշրջանում եւս կլինեմ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչը։ Բազմիցս ասել եմ այդ մասին»,– Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն համարվում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English