18:01  ,  17 մայիսի, 2019

Հռոմ. Վնասվածքը թույլ չտվեց Ֆեդերերին շարունակել պայքարը

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հրաժարվել է պայքարից Հռոմի «Մասթերս» մրցաշարում։ Աշխարհի երրորդ ռակետը աջ ոտքի վնասված ունի։ Քառորդ եզրափակիչում Ֆեդերերը պետք է մրցեր հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ։

37–ամյա թենիսիստը 1/8 եզրափակիչում Բորնա Չորիչի հետ մրցախաղում դիմել էր բժշկի օգնությանը։

20–ամյա Ցիցիպասը «Մասթերս» շարքի երկրորդ մրցաշարում անընդմեջ հասնում է առնվազն կիսաեզրափակիչ։ Անցած շաբաթ Մադրիդում Ցիցպասը եզրափակիչում պարտվել էր սերբ Նովակ Ջոկովիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում