15:46  +04,  17 մայիսի, 2019

Նիկո Կովաչը կհեռացվի «Բավարիայից» եւ կվերադառնա «Այնտրախտ»

Մյունխենի «Բավարիան» մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնանկ կանի թիմի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին, որն անցած ամռանն էր գլխավորել գերմանական սուպերակումբը։ «Բավարիայի» ղեկավարությունը դժգոհ է նրա աշխատանքից եւ անկախ վերջին երկու հանդիպումներից արդյունքից Կովաչը կհեռացվի, հաղորդում է Goal.com-ը։

Մայիսի 18–ին «Բավարիան» կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ չպարտվելու դեպքում կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը։ Երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիան» հետ է 2 միավոր։

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բավարիան» մայիսի 25–ին կմրցի «ՌԲ Լայպցիգի» հետ։

Սպասվում է, որ 47–ամյա Նիկո Կովաչը դարձյալ կգլխավորի Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», որի գլխավոր մարզիչն է եղել 2016–2018 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: