14:40  ,  17 մայիսի, 2019

Մաուրո Իկարդին համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ

Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին ամռանը կփոխի ակումբը։ Արգենտինացի ֆուտբոլիստը համաձայնության է հասել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ։ Նա կկնքի հինգ տարվա պայմանագիր եւ կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է La Gazzetta dello Sport–ը։

Սպասվում է, որ ամռանը «Ինտերը» կգլխավորի իտալացի Անտոնիո Կոնտեն, որի հետ աշխատելու ցանկություն 26–ամյա ֆուտբոլիստը չունի։

«Ինտերը» կցանկանար չուժեղացնել մրցակիցներին եւ Իկարդիի տրանսֆերը վաճառել օտարերկրյա ակումբի, սակայն ֆուտբոլիստի կինը՝ Վանդա Նարան, որը նաեւ նրա գործակալն է, ցանկանում է ապրել Իտալիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում