11:41  ,  17 մայիսի, 2019

Անգլիայի Պրեմյեր լիգա․ Մրցաշրջանի լավագույն գոլի 10 հավակնորդները

Անգլիական Պրեմյեր լիգան սկսել է ավարտված մրցաշրջանի լավագույն գոլի քվեարկությունը։ Հաղթողի թեկնածուներն են առաջնության ընթացքում ամենամսյա մրցանակին արժանացած 10 ֆուտբոլիստներ․Ժան-Միքայել Սերի («Ֆուլհեմ», օգոստոս), Դանիել Սթարիջ («Լիվերպուլ», սեպտեմբեր), Աարոն Ռեմզի («Արսենալ», հոկտեմբեր), Սոն Հին Մին («Տոտենհեմ», նոյեմբեր), Անդրոս Թաունսենդ («Քրիսթալ Փելաս», դեկտեմբեր), Անդրե Շյուրլե («Ֆուլհեմ», հունվար), Ֆաբիան Շեր («Նյուքասլ», փետրվար), Անթոնի Քնոքարթ («Բրայթոն», մարտ), Էդեն Ազար («Չելսի», ապրիլ), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի», մայիս)։

Երկրպագուների քվեարկության արդյունքին կգումարվի փորձագետների կարծիքը եւ հաջորդ շաբաթ կհրապարակվի հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում