12:12  ,  17 մայիսի, 2019

Սթենլիի Գավաթ․ «Բոստոնը» եզրափակիչում է

«Բոստոն Բրյուինզը» դուրս եկավ տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Հոկեյի ազգային լիգայի Արեւելյան գոտու եզրափակիչ շարքում «Բոստոնը» չորս անընդմեջ հաղթանակ տարավ «Կարոլինայի» նկատմամբ։ Չորրորդ խաղում «Բոստոնը» հաղթել է 4։0 հաշվով։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը Արեւմուտքում վիճարկում են «Սան Խոսե Շարքսն» ու «Սենթ Լուիս Բլյուզը», որոնք արդեն անցկացրել են երեք հանդիպումը եւ շարքում 2։1 հաշվով առջեւում է «Սան Խոսեն»։ Այս զույգի չորրորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում