10:42  ,  17 մայիսի, 2019

«Չելսիի» կիսապաշտպանը կվիրահատվի եւ բաց կթողնի Եվրոպայի լիգայի եզրափակիչը

Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը բաց կթողնի Եվրոպայի լիգայի եզրափակիչը։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աքիլեսյան ջլի պատռվածք, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառաությունը։ Ֆուտբոլիստը պետք է վիրահատվի։ Ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն։

Լոֆտուս-Չիկը վնասվածքը ստացել էր ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում մայիսի 15-ին տեղի ունեցած ընկերական խաղում։ «Չելսին» 3։0 հաշվով հաղթել էր «Նյու Ինգլենդ Ռեւոլյուշնին»։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվում անցկացվելիք Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսին»  խաղալու է «Արսենալի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում