10:11  ,  17 մայիսի, 2019

Մեսին ստացել է Կատալոնիայի բարձրագույն պարգեւներից մեկը (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ստացել է Կատալոնիայի բարձրագույն պարգեւներից մեկը՝ Սան Ժորդիի խաչը, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Մեսին «Բարսելոնայի» պատմության մեջ դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, որն արժանացավ նման պատվի։ Առաջինը եղել է թիմի նախկին խաղացող եւ մարզիչ, հոլանդացի Յոհան Կրոյֆը։

«Հպարտ եմ այս ճանաչման համար եւ շատ բարձր եմ գնահատում այն նշանակությունը, որն ունի այս պարգեւը կատալոնական հասարակությունում»,- գրել է Մեսին Ինստագրամում՝ հրապարակելով լուսանկար պարգեւատրությունից։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին 48 խաղում խփել է նույնքան գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում