09:40  ,  17 մայիսի, 2019

Զիդանը Իսկոյին չի տեսնում կազմում, սակայն ֆուտբոլիստը պատրաստ է մնալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն առանձնազրույց է ունեցել թիմի կիսապաշտպան Իսկոյի հետ։ Ֆրանսիացի մասնագետը 27-ամյա իսպանացի ֆուտբոլիստին հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում նրան չի տեսնում հիմնական կազմում։

Իսկոն պատասխանել է, որ պատաստ է մնալ Արքայական ակումբում նաեւ մեկնարկային կազմում տեղ չունենալու պայմաններում, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Իսկոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Նա 2013-ին 30 միլիոն եվրոյով է տեղափոխվել Մադրիդ «Մալագայից»։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում