09:09  +04,  17 մայիսի, 2019

Հռոմ․ Ջոկովիչը, Նադալը եւ Ֆեդերերը քառորդ եզրափակիչում են

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Հռոմի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստը 1 ժամ 4 րոպեում հաղթել է գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին՝ 6։3, 6։0։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Խուան-Մարտին Դել Պոտրոն, որը 6։4, 6։4 հաշվով հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուուդին։

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը երրորդ շրջանում 1 ժամ 2 րոպեում պարտության է մատնել վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին՝ 6։1, 6։0։ Նադալի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի իսպանացի Ֆերնանդո Վերդասկոն, որը հաղթել էր ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 2 ժամ 33 րոպեում հաղթել է խորվաթ Բորնա Չորիչին՝ 2:6, 6:4, 7:6 (9:7)։

Ֆեդերերը քառորդ եզրափակիչում կհանդիպի հույն Ստեֆանոս Ցիցիպասի եւ իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով