00:16  ,  17 մայիսի, 2019

ՖԻԴԵ «Գրան պրիի». Լեւոն Արոնյանը 1/8 եզրափակիչում կխաղա Յան Նեպոմնյաշչիի հետ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մայիսի 17-ին կմեկնարկի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին փուլի մրցաշարում, որը կանցկացվի «նոկաուտ» համակարգով:

Մոսկվայում անցկացվելիք մրցաշարի 1/8 եզրափակիչում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի ռուս Յան Նեպոմնյաշչին: Գրոսմայստերները կանցկացնեն 2 դասական պարտիա, եւ ոչ ոքի արդյունքի դեպքում պայքարը կշարունակվի թայ-բրեյքում:

1/8 եզրափակիչի առաջին պարտիաները կանցկացվեն մայիսի 17-ին՝ Երեւանի ժամանակով 16:00-ին:

ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում