22:03  ,  16 մայիսի, 2019

«Ռեալը» 60 միլիոն եվրոյով ձեռք բերեց Լուկա Յովիչին

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»:

Sky Sports-ի համաձայն՝ 2 ակումբներն ավարտել են 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքը: «Ռեալը» Յովիչի համար կվճարի 60 միլիոն եվրո։ Սերբ հարձակվողն Արքայական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Յովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նա 2017-ին Լիսաբոնի «Բենֆիկայից» էր տեղափոխվել «Այնտրախտ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում