22:45  ,  16 մայիսի, 2019

Տեր Շտեգենը չի մասնակցում «Բարսելոնայի» մարզումներին

«Բարսելոնայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ստացել է ծնկի վնասվածք, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա գերմանացին չի մասնակցում կատալոնական ակումբի մարզումներին: Նրա վնասվածքի լրջությունը եւ վերականգնման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ:

Մայիսի 19-ին «Բարսելոնան» Պրիմերայի վերջին տուրում մրցելու է «Էյբարի» հետ, իսկ մայիսի 25-ին Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում խաղալու է «Էյբարի» դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում