21:15  ,  16 մայիսի, 2019

«Այաքսի» տարվա լավագույն ֆուտբոլիստը մնացել է անփոփոխ

Ամստերդամի «Այաքսի» մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեխը ճանաչվել է հոլանդական ակումբի՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

26-ամյա ֆուտբոլիստը երկրորդ տարին անընդմեջ է ստանում այդ մրցանակը, հայտնում է ակումբի կայքը:

Այս մրցաշրջանում կիսապաշտպանն «Այաքսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, դարձել 21 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում