20:57  ,  16 մայիսի, 2019

Հայաստանի հավաքականի խաղերը կցուցադրվեն մեծ էկրանների վրա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցի հետ լայնամասշտաբ համագործակցության մասին: Այսուհետեւ «Սինեմա Սթարը» կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերը:

Հուլիսի 14-27-ը Հայաստանում կայանալիք Մ-19 Եվրո-2019-ի ընթացքում Սինեմա Սթարը կլինի նաեւ ՀՖՖ մեդիա գործընկերը: Համագործակցության շրջանակում նախատեսվում են համատեղ բազմաթիվ միջոցառումներ «Սինեմա Սթար» կինոթատրոններում եւ խաղային տարածքներում: Համագործակցությունն իր մեջ ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների դիտումը մեծ էկրանների վրա, կիբերսպորտի մրցաշարերի անցկացում, ֆուտբոլիստների հետ շփման եւ տարբեր խաղերի համատեղ մասնակցության հնարավորություն ու բազմաթիվ այլ անակնկալներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս