18:01  ,  16 մայիսի, 2019

Անգլիայի հավաքականի կազմն Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարում (ֆոտո)

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է կազմը, որը կնախապատրաստվի Ազգերի լիգայի եզրափակիչ փուլին: Մրցաշարը տեղի կունենա հունիսի 5-9-ը Պորտուգալիայում:

Դարպասապահներ. Ջեկ Բաթլենդ («Սթոք Սիթի»), Թոմ Հիթոն («Բարնլի»), Ջորդան Պիկֆորդ («Էվերտոն»):

Պաշտպաններ. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ջո Գոմես (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Կիրան Տրիպյեր, Դենի Ռոուզ (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Հարի Մագուայր, Բեն Չիլուել (երկուսն էլ՝ «Լեսթեր»), Ջոն Սթոունս, Ֆաբիան Դելֆ, Կայլ Ուոկեր (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»), Մայքլ Քին («Էվերտոն»):

Կիսապաշտպաններ. Էրիկ Դայեր, Դելե Ալի, Հարի Ուինկս (բոլորը՝ «Տոտենհեմ»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ռոս Բարկլի («Չելսի»), Ջեսի Լինգարդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Նատան Ռեդմոնդ, Ջեյմս Ուորդ-Պրոուզ (երկուսն էլ՝ «Սաութհեմփթոն»), Դեկլան Ռեյս («Վեստ Հեմ»), Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դ.»):

Հարձակվողներ. Հարի Քեյն («Տոտենհեմ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»), Կալում Ուիլսոն («Բորնմութ»):

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում անգլիացիները հունիսի 6-ին կմրցեն Հոլանդիայի հավաքականի հետ: Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունիսի 5-ին կվիճարկեն Պորտուգալիայի եւ Շվեյցարիայի հավաքականները: Եզրափակիչը եւ երրորդ տեղի խաղը տեղի կունենան հունիսի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում