Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Հռոմում շարունակվող «АТР 1000» մրցաշարի երրորդ շրջանում:
Սերբ թենիսիստը 6:1, 6:3 հաշվով առավելության հասավ կանադացի Դենիս Շապովալովի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 8 րոպե:
Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Ֆիլիպ Կոլշրայբեր (Գերմանիա) – Մարկո Չեկինատո (Իտալիա) զույգի հաղթողը:
Հիշեցնենք, որ Հռոմի մրցաշարի գործող հաղթողն է աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը երրորդ շրջանում կխաղա Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիաշվիլիի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում