18:35  ,  16 մայիսի, 2019

Հռոմ. Աշխարհի առաջին ռակետը խնդիրներ չունեցավ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Հռոմում շարունակվող «АТР 1000» մրցաշարի երրորդ շրջանում:

Սերբ թենիսիստը 6:1, 6:3 հաշվով առավելության հասավ կանադացի Դենիս Շապովալովի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 8 րոպե:

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Ֆիլիպ Կոլշրայբեր (Գերմանիա) – Մարկո Չեկինատո (Իտալիա) զույգի հաղթողը:

Հիշեցնենք, որ Հռոմի մրցաշարի գործող հաղթողն է աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը երրորդ շրջանում կխաղա Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիաշվիլիի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում