19:17  ,  16 մայիսի, 2019

«Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ

Իտալական «Ինտերը» երկարաձգել է Սլովակիայի հավաքականի պաշտպան Միլան Շկրինյարի հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023-ի հունիսի 30-ը:

Շկրինյարը 2017-ին իտալական «Սամպդորիայից» է տեղափոխվել «Ինտեր»: Այս ընթացքում նա միլանյան ակումբի կազմում անցկացրել է 84 հանդիպում, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում