Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Հռոմում ընթացող «АТР 1000» մրցաշարի երկրորդ շրջանում 6:0, 6:1 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ժերեմի Շարդիին եւ դուրս եկել հաջորդ փուլ: Մրցախաղը տեւել է 1 ժամ 8 րոպե: Իսպանացի թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիաշվիլին:
Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը 6:4, 6:3 հաշվով ուժեղ է գտնվել պորտուգալացի Ժոաու Սոուզայից: Երրորդ շրջանում 37-ամյա շվեյցարացին կխաղա խորվաթ Բորնա Չորիչի հետ:
Հռոմի մրցաշարի գործող հաղթողը Ռաֆայել Նադալն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում