16:20  ,  16 մայիսի, 2019

Լեմպարդը «Դերբիի» ֆուտբոլիստների հետ երգել է «Լիդսի» նկատմամբ հաղթանակից հետո

«Դերբիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ֆուտբոլիստների հետ հանդերձարանում երգել է անգլիական Պրեմյեր լիգայի ուղեգրի համար փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիդսի» նկատմամբ 4:2 հաշվով արտագնա հաղթանակից հետո: Առաջին խաղում Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի գլխավորած թիմը պարտվել էր նվազագույն հաշվով:

Եզրափակիչում «Դերբիի» մրցակիցը կլինի «Աստոն Վիլան», որը կիսաեզրափակիչում հաղթել է «Վեստ Բրոմվիչին» (2:1, 1:1):

«Աստոն Վիլայի» մարզչական շտաբում աշխատում է «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ջոն Թերին:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Չեմպիոնշիփից Պրեմյեր լիգայի ուղեգիր էին նվաճել «Նորվիչը» եւ «Շեֆիլդ Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում