15:44  ,  16 մայիսի, 2019

«Այաքսը» չեմպիոնությունը նվիրել է Աբդելակա Նուրիին (ֆոտո)

Ֆուտբոլի Հոլանդիայի չեմպիոնի կոչումը նվաճած Ամստերդամի «Այաքսը» հաղթանակը նվիրել է 21-ամյա կիսապաշտպան Աբդելակա Նուրիին, որը հայտնվել էր կոմայի մեջ:

«Սա քեզ համար է»,- նշված է «Այաքսի» թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ 2017-ի հուլիսին Աբդելակա Նուրին գիտակցությունը կորցրել էր «Այաքսի» ու գերմանական «Վերդերի» միջեւ ընկերական խաղում, իսկ հետո հայտնվել էր կոմայի մեջ: Նա ստացել էր գլխուղեղի չվերականգնվող վնասվածքներ։ Ավելի վաղ նշվում էր որ Նուրին, հավանաբար, երբեք չի կարողանա քայլել եւ խոսել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում