14:40  +04,  16 մայիսի, 2019

AIBA-ն ու ՄՕԿ-ը կքննարկեն բռնցքամարտի ապագայի հարցն Օլիմպիական խաղերում

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) միջեւ բանակցությունների վերջին փուլը տեղի կունենա մայիսի 20-ին:

Մայիսի 22-ին Լոզանում անցկացվելիք ՄՕԿ-ի Գործկոմի խորհրդի նիստում կհրապարակվի վերջնական որոշումը բռնցքամարտը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում պահպանելու վերաբերյալ, փոխանցում է Insidethegames-ը:

«Ցանկանում ենք բռնցքամարտը պահպանել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրում: Այլ հարց է, թե արդյոք AIBA-ն կանցկացնի բռնցքամարտի մրցաշարը, թե ստիպված կլինենք փնտրել այլ կազմակերպություն: Ամեն դեպքում, մարզական միջոցառման կազմակերպումը հրթիռաշինություն չէ, եւ մենք գլուխ կհանենք»,- ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: