13:09  ,  16 մայիսի, 2019

Բալեկյանը մասնակցել է «Ուրականի» գավաթային հաղթանակին

Ֆուտբոլի Արգենտինայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Ուրականը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Յունիոն Սունչալեսին» եւ դուրս եկել հաջորդ փուլ:

«Ուրականի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը:

1/16 եզրափակիչում «Ուրականի» մրցակիցը կլինի «Գոդոյ Կրուզը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում