12:57  +04,  16 մայիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր համազգեստը` նվիրված 1998/1999 մրցաշրջանին (ֆոտո)

Համացանցում հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր համազգեստը, որով անգլիական ակումբը հանդես կգա հաջորդ մրցաշրջանի տնային խաղերում: Այն նվիրված է 1998/1999 մրցաշրջանին, երբ մանչեսթերցիները դարձել էին Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաեւ հաղթել Չեմպիոնների լիգայում:

Մարզաշապիկի թեւերին պատկերված են Չեմպիոնների լիգայի այդ մրցաշարի եզրափակիչ հանդիպման գոլերի րոպեները: Այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ավելացված ժամանակում խփել էր եւ 2 գոլ եւ կամային հաղթանակ կորզել Մյունխենի «Բավարիայից»:

Անգլիայի ավարտված առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» գրավել էր 6-րդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: