11:44  ,  16 մայիսի, 2019

«Չելսին» Իգուաինին կվերադարձնի «Յուվենտուսին»

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը որոշել է այս մրցաշրջանի վերջում բաժանվել արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինից, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի «Յուվենտուսին»:

2 կողմերի միջեւ պայմանավորվածության համաձայն՝ անգլիական ակումբը հնարավորություն ունի գնել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը կամ մեկ մրցաշրջանով երկարաձգել վարձակալության ժամկետը, սակայն որոշել է չօգտվել դրանցից, գրում է Daily Mail-ը:

Իգուաինը հունվարին է միացել «Չելսիին», որի կազմում անցկացրել է 21 խաղ եւ խփել 5 գոլ:

«Յուվենտուսը» եւս հույսեր չի կապում արգենտինացու հետ եւ կփորձի այլ ակումբ գտնել նրա համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում