11:10  +04,  16 մայիսի, 2019

ԱԱ. Հոկեյի Ռուսաստանի հավաքականի պատմական հաղթանակը

Սլովակիայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության խմբային փուլում Ռուսաստանի հավաքականը 10:0 հաշվով հաղթել է իտալացիներին: Դա Ռուսաստանի հավաքականի ամենախոշոր հաղթանակն էր պատմության մեջ: Իտալիայի հավաքական 4 խաղում բաց է թողել 30 գոլ

Նախկինում ռուսներին 4 անգամ հաջողվել էր հաղթել 9 գոլի առավելությամբ:

Աշխարհի առաջնությունը կավարտվի մայիսի 26-ին: Չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Շվեդիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս