00:22  ,  16 մայիսի, 2019

«Այաքսը»՝ Հոլանդիայի չեմպիոն

Ամստերդամի «Այաքսը» նվաճեց ֆուտբոլի Հոլանդիայի չեմպիոնի կոչումը՝ 33-րդ տուրից տեղափոխված խաղում 4։1 հաշվով առավելության հասնելով «Դե Գրաֆսհապի» նկատմամբ եւ վաստակելով 86 միավոր։ «Այաքսը» 34-րդ անգամ նվաճեց տիտղոսը։ Հինգ տարում առաջին անգամ «Այաքսը» հասավ այս հաջողությանը։

Փոխչեմպիոն դարձավ «ՊՍՎ Էյնդհովենը»՝ 83 միավոր, բրոնզե մեդալները բաժին հասան «Ֆեյենորդին»՝ 65 միավոր։

«Այաքսը» այս մրցաշրջանում նվաճել էր նաեւ երկրի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում