23:58  ,  15 մայիսի, 2019

Ագուերո․ Քանի դեռ Մեսին խաղում է, ուրիշ ոչ ոք արժանի չէ «Ոսկե գնդակի»

«Մանչեսթեր Սիթիի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն վստահ է, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պետք է այս տարի ստանա իր 6-րդ «Ոսկե գնդակը»։ 

«Ես կարծում եմ, որ քանի դեռ Մեսին խաղում է, ուրիշ ոչ ոք արժանի չէ «Ոսկե գնդակի»։ Առավել եւս, եթե խաղում է այնպես, ինչպես այս մրցաշրջանում»,- գրել է Ագուերոն Թվիթերում։

Ագուերոն նաեւ հերքել է իրեն վերագրված միտքը, թե «Ոսկե գնդակը» պետք է ստանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես եկած խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում