23:22  +04,  15 մայիսի, 2019

Եզրափակիչում «Ուրալի» մրցակիցը «Լոկոմոտիվն» է

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Մոսկվայի «Լոկոմոտիվը», որը պայքարից դուրս թողեց «Ռոստովին»։

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Յուրի Սյոմինի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ Մոսկվայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2։

Առաջինը եզրափակիչ էր դուրս եկել Եկատերինբուրգի «Ուրալը», որի մրցակիցն էր Տուլայի «Արսենալը»։ Եկատերինբուրգում «Ուրալը» հաղթել էր 1։0 հաշվով։ Պատասխան խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։ Հայաստանի հավաքականի եւ «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը դարձել էր ինքնագոլի հեղինակ։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 22-ին Սամարայում։

Ռուսաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռոստով» - «Լոկոմոտիվ»՝ 0։2

Ռիֆատ Ժեմալետդինով, 45+2, Ֆյոդոր Սմոլով, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: