22:43  ,  15 մայիսի, 2019

«Ռեալը» հաջորդ շաբաթ կհայտարարի Լուկա Յովիչի տրանսֆերի մասին

Մադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ կհայտարարի սերբ հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերի մասին, հաղորդում է իսպանական AS–ը։

21–ամյա խաղացողը վարձակալությամբ հանդես է գալիս Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է պորտուգալական «Բենֆիկային»։ Արքայական ակումբը Յովիչի համար կվճարի 60 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Յովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում