21:10  ,  15 մայիսի, 2019

Ուտկինը՝ Բաքվում անցկացվելիք ԵԼ–ի եզրափակիչի մասին. Չեք կարող, մի արեք

Ռուսաստանցի մեկնաբան Վասիլի Ուտկինը «Ֆուտբոլային ակումբի» ռադիոեթերում խոսել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու մասին։

«Եթե Ադրբեջանը ստանձնում է այդ մակարդակի միջոցառում անցկացնելու պատասխանատվություն, ապա պետք է հասկանա, որ պարտավոր է ապահովել նորմալ անցկացում, էլ չենք խոսում անվտանգության մասին։

Իսկ եթե հանդիպման տեսուչ նշանակվեր, օրինակ, ֆրանսահա՞յ։ Եթե այդ դեպքում պատրաստ չեն ապահովել անհրաժեշտ պայմաններ, ապա պետք չէ հավակնել։ Չեք կարող, մի արեք։ Մխիթարյանը համաշխարհային կարգի հայ ֆուտբոլիստ է»,– ասել է Ուտկինը։

Մայիսի 29-ին Բաքվում կայանալիք եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» մրցելու է «Չելսիի» հետ:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան վստահեցրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչի մասնակցության հետ կապված խնդիրներ չի ունենա։

Մայիսի 10-ին ՈւԵՖԱ-ն եւս հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանին ոչինչ չի սպառնում Ադրբեջանում Եվրոպայի լիգայի եզրափակիչի ժամանակ։

Մխիթարյանը Արդբեջանի սահմանապահների «սեւ ցուցակում» է Արցախ բազմիցս այցելելու պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում