20:29  ,  15 մայիսի, 2019

«Լիվերպուլի» կիսապաշտպան. Ցավալի կլինի, եթե մրցաշրջանն ավարտենք առանց տիտղոսի

Ցավալի կլինի, եթե մրցաշրջանն ավարտենք առանց տիտղոսի, ասել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը` խոսելով ավարտվող եվրոպական մրցաշրջանի մասին։

«Կարծում եմ՝ այս մրցաշրջանում մենք արժանի ենք գոնե մեկ տիտղոսի։ «Լիվերպուլը» հետեւողական էր ամբողջ մրցաշրջանի ընթացքում, մենք ամեն ինչ լավ արեցինք, մնում է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։

Պրեմյեր լիգայի վերջնամասում մենք կարող էինք միայն հաղթել եւ սպասել «Մանչեսթեր Սիթիի» վրիպմանը։ Սակայն նրանք բոլոր հանդիպումներում հասան հաջողության։ Կարծում եմ՝ արդար էր նրանց չեմպիոնությունը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պետք է լինել կենտրոնացած մինչեւ վերջին վայրկյանը եւ գործը հասցնել հաղթական ավարտի։ Բայց դա բարդ կլինի»,– Վեյնալդումի խոսքը մեջբերում է Sky Sports–ը։

«Տոտենհեմն» ու «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկեն հունիսի 1–ին Մադրիդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում