19:55  ,  15 մայիսի, 2019

Լեմպարդը՝ «Չելսիի» գլխավոր մարզիչի թեկնածու

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել թիմի նախկին խաղացող, անգլիացի Ֆրենկ Լեմպարդին, որն այժմ «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչն է, հաղորդում է Sport Mediaset–ը։

«Չելսին» մտադիր է պաշտոնանկ անել իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին, որը լարված հարաբերություններ ունի ակումբի երկրպագուների հետ։ Ակումբի ղեկավարությունը հույս ունի թիմի լեգենդար խաղացող Լեմպարդի նշանակումից հետո երկրպագուները դարձյալ դրական վերաբերմունք կունենան թիմի նկատմամբ։

Լեմպարդը «Չելսիում» հանդես է եկել 2001–2014 թվականներին՝ 648 խաղում խփելով 211 գոլ, դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում