18:49  +04,  15 մայիսի, 2019

«Ալաշկերտն» ուժեղ էր «Շիրակից», «Փյունիկն» ու «Բանանցը» հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33–րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Բանանցին»։ Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։ «Փյունիկը» 30 խաղից հետո վաստակել է 56 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Արարատ–Արմենիան» 29 խաղից հետո ունի 52 միավոր։  «Բանանցը» երրորդն է՝ 51 միավոր։

Օրվա մյուս խաղում «Ալաշկերտը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ եւ 49 միավորով չորրորդն է։  «Շիրակը» 6–րդն է՝ 36 միավոր։

Հայաստանի առաջնություն, 33–րդ տուր

«Փյունիկ» – «Բանանց»՝ 1։1 (տեսանյութ)

Արթուր Միրանյան, 47  – Կարեն Մելքոնյան, 55

Հեռացում ՝ Ռոբերտ Դարբինյան («Բանանց»), 85

«Ալաշկերտ» – «Շիրակ»՝ 1։0 (տեսանյութ)

Գուստավո Մարմենտինի, 73

Մայիսի 14

«Արարատ» – «Լոռի»՝ 1։0 (տեսանյութ)

Ռազմիկ Հակոբյան, 70

«Գանձասար–Կապան» – «Արցախ»՝ 0։1 (տեսանյութ)

Արգիշտի Պետրոսյան, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: