17:15  ,  15 մայիսի, 2019

Ֆեդերերը որոշել է չպաշտպանել Շտուտգարտի մրցաշարի հաղթողի կոչումը

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ բաց կթողնի Շտուտգարտի մրցաշարը, գրում է Tennis World USA-ը:

37-ամյա շվեյցարացի թենիսիստը Շտուտգարտի մրցաշարի գործող հաղթողն է: Մրցաշարը կանցկացվի հունիսի 10-16-ը:

Այս օրերին Ռոջեր Ֆեդերերը մասնակցում է Հռոմում ընթացող «АТР 1000» մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում