15:11  ,  15 մայիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները Սուլշերին թույլ չեն տալիս բաժանվել Մարտիալից

Ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»՝ չնայած նրան, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին դուր չի գալիս նրա վերաբերմունքը մարզումներին ու կարգապահությանը:

The Mirror-ի համաձայն՝ Մարտիալը «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջոել Գլեյզերի սիրելի ֆուտբոլիստներից է: Գլեյզերը նրան նույնիսկ համեմատում է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի հետ:

Այս մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 10 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս