14:12  ,  15 մայիսի, 2019

Գվարդիոլա. Յուրգեն Կլոպն անհավանական մրցակից էր

Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճած «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան երկրորդ տարին անընդմեջ Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ ճանաչվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը: Ցանկանում եմ այն կիսել իմ խաղացողների հետ, քանի որ նրանք են այս հաջողության կերտողը, ինչպես նաեւ իմ մարզչական շտաբի հետ, քանի որ մենք երկար ենք պայքարել Պրեմյեր լիգայի մյուս մարզիչների հետ՝ հատկապես Յուրգեն Կլոպի: Յուրգենն անհավանական մրցակից էր մինչեւ վերջին պահը: Հաճելի էր խաղալ նրանցից յուրաքանչյուրի դեմ»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Պրեմյեր լիգայի կայքը:

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում 48-ամյա մասնագետն առաջ է անցել գերմանացի Յուրգեն Կլոպից («Լիվերպուլ»), արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյից («Տոտենհեմ») եւ պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուից («Վուլվերհեմփթոն»)։

Քվեարկությանը մասնակցել են երկրպագուները, Պրեմյեր լիգայի 20 ակումբների ավագները եւ ֆուտբոլային փորձագետներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում