13:10  ,  15 մայիսի, 2019

Մարկ Վիլմոտսը գլխավորեց Իրանի հավաքականը

Բելգիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ ու ֆուտբոլիստ Մարկ Վիլմոտսը գլխավորել է Իրանի հավաքականը:

50-ամյա մասնագետն Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ Քաթարում կայանալիք 2022թ. աշխարհի առաջնության ավարտը, գրում է France Football-ը:

Վերջին 8 տարիներին Իրանի հավաքականը գլխավորում էր պորտուգալացի Կալուշ Կեյրուշը:

Մարկ Վիլմոտսը 2012-2016-ը գլխավորել է Բելգիայի հավաքականը, իսկ 2017-ին աշխատել է նաեւ Կոտ դ՛Իվուարի ազգային թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում