11:44  +04,  15 մայիսի, 2019

Սամուել Սեւյանը զիջել է միայն Վասիլի Իվանչուկին

ԱՄՆ-ը ներկայացնող 18-ամյա գրոսմայստեր Սամուել Սեւյանը երկրորդ տեղն է գրավել Կապաբլանկայի հուշամրցաշարում:

Հայ շախմատիստը 10 տուրերում հավաքել է 6.5 միավոր: Նա կես միավոր է հետ մնացել առաջին տեղը գրաված ուկրաինացի Վասիլի Իվանչուկից: Լավագույն եռյակը եզրափակած իսպանացի Դավիդ Անտոնը եւս վաստակել է 6.5 միավոր:

Մրցաշարին մասնակցել են 6 շախմատիստներ, որոնք 2 շրջանով մրցել են իրար հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: