11:10  ,  15 մայիսի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյտի» հաղթական մեկնարկը կիսաեզրափակիչում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մեկնարկել է կիսաեզրափակիչը: Առաջին խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 116:94 հաշվով հաղթել է «Պորտլենդին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ամերիկացի Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 36 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը: Առաջին տեղում է Կլեյ Թոմփսոնի նետումը Ստիվեն Կարիի փոխանցումից հետո:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Տորոնտոն» ու «Միլուոկին»:

NBA, կիսաեզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ» - «Պորտլենդ»՝ - 116:94 (27:23, 27:22, 23:26, 39:23)

Շարքի հաշիվը՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում