10:41  ,  15 մայիսի, 2019

Պրեմյեր լիգա. Գվարդիոլան՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ

Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճած «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Անգլիայի առաջնության լավագույն մարզիչ, հայտնում է Պրեմյեր լիգայի կայքը:

Քվեարկության արդյունքում 48-ամյա մասնագետն առաջ է անցել գերմանացի Յուրգեն Կլոպից («Լիվերպուլ»), արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյից («Տոտենհեմ») եւ պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուից («Վուլվերհեմփթոն»)։

Քվեարկությանը մասնակցել են երկրպագուները, Պրեմյեր լիգայի 20 ակումբների ավագները եւ ֆուտբոլային փորձագետներ։

Հիշեցնենք, որ այս տարի «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ պաշտպանել էր Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում