22:36  ,  14 մայիսի, 2019

Փաշիկ Ալավերդյան․ Եթե Խուրշուդյանը զրկված լիներ մեդալներից, ֆեդերացիան հաղորդագրություն կստանար

Ես որեւէ տեղեկություն չունեմ Հռիփսիմե Խուրշուդյանին 2008-ից հետո նվաճած բոլոր մեդալներից զրկելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Եթե Հռիփսիմե Խուրշուդյանը զրկված լիներ մեդալներից, ֆեդերացիան պաշտոնական հաղորդագրություն կստանար այդ մասին: Եթե այդպես լիներ, ապա Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոնը 105 կգ քաշային կարգում Ռուսլան Նուրուդինովն էլ պետք է որակազրկված լիներ, նրա անունն էլ պետք է լիներ, ու այս պարագայում Սիմոն Մարտիրոսյանը դառնալու էր օլիմպիական չեմպիոն: Այս մասին մեզ միջազգային ֆեդերացիան կտեղեկացներ: Մենք չունենք այդ ինֆորմացիան»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի տվյալների բազայում, 2008-2016թթ․ մրցումների արդյունքների արձանագրություններում, 2016թ․ Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի մասնակցության դիմաց այժմ նշված է՝ որակազրկված։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով