21:45  +04,  14 մայիսի, 2019

Հռոմ. Սերենա Ուիլյամսը հրաժարվել է խաղալ ավագ քրոջ դեմ

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հրաժարվել է պայքարից Հռոմի մրցաշարի երկրորդ շրջանում։ Պատճառը ձախ ծնկի վնասվածքն է, հայտնում է wtatennis–ը։ Նրա մրցակիցը պետք է լիներ ավագ քույրը՝ Վինուս Ուիլյամսը։

Այս տարի Սերենա Ուիլյամսը մասնակցել է չորս մրցաշարի եւ միայն Ավստրալիայի բաց առաջնությունում խաղացել է մինչեւ վերջ։ Ինդիան–Ուելսում նա հրաժարվեց պայքարից վատառողջ լինելու, իսկ Մայամիի եւ Հռոմի մրցաշարերում՝ ծնկի վնասվածքի պատճառով։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը մարտին ստացած ծնկի վնասվածքից հետո առաջին անգամ էր դուրս եկել կորտ եւ  Հռոմի մրցաշարի առաջին շրջանում 6։4, 6։2 հաշվով հաղթել էր շվեդ Ռեբեկա Պետերսոնին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: